▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալավերդիում շան կծելու հետևանքով հիվանդանոց բերված 11-ամյա երեխայի հայրը կոտրել է հիվանդանոցի դռան ապակիները

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի 3-րդ թաղամասի բնակիչ՝ 11-ամյա Նարե Շալաղոնյանը։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել շան կծելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքով։ Արդեն հիվանդանոց է ժամանում նրա հայրը՝ Վրաստանի քաղաքացի՝ 41-ամյա Իվան Բատյանը, ով բուժօգնության հարցերի շուրջ վիճաբանում է բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, այնուհետև հարվածում և կոտրում է հիվանդանոցի դռան ապակիները և մի տևական ժամանակ խաթարում է հիվանդանոցի բնականոն աշխատանքը։

Ի. Բատյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее