▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում իրավիճակը լարվեց. «Վիրավորական էր Բագրատ Սրբազանին բեն Լադենի հետ համեմատելը»

ԱԺ-ում իրավիճակը լարվեց. «Վիրավորական էր Բագրատ Սրբազանին բեն Լադենի հետ համեմատելը»

«Քանի որ ձեր խմբակցությունը պարբերաբար խոսում է Արթուր Սարգսյանից, էսօր դուք էլ խոսեցիք, ստիպված գործի նյութերն էլի աչքի տակով անցկացրեցի, էլի հասա աստղիկների պահին, որ պլանավորում էին շաղ տալ Երևանի փողոցներում: Հիշեցի, որ դուք էդ մարդկանց արդար եք անվանում: Հարց. ըստ ձեզ, Ուսամա Բեն Լադենը ևս, եթե ՀՀ-ում դատապարտված լիներ, կանվանի՞ք արդար»,- դիմելով ընդդիմադիր Լիլիթ Գալստյանին՝ ասաց ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը: Դահլիճում իրարանցում սկսվեց, հնչում էին ընդդիմադիրների արձագանքները:

***

«Անթույլատրելի եմ համարում Բագրատ Սրբազանի կոնտեքստում Ուսամա Բեն Լադենի... ընդ որում, լսում էի, չէի հասկանում՝ ի՞նչ բառ եք ասում, հիմա հասկացա՝ Բեն Լադեն եք ասում: Երկուսի համեմատությունը բացարձակապես կոռեկտ չէ»,- արձագանքելով ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանին՝ ասաց ընդդիմադիր Լիլիթ Գալստյանը: Ալեքսանյանն ասաց՝ «երկու անձանց միջև առանձնապես մեծ տարբերություն չի տեսնում»:

***

«Իմ՝ որպես քրիստոնյա հայի, կրոնական զգացմունքները վիրավորվում են, երբ ՀԱԵ սպասավորն իրեն պահում է մոջահեդի պես, քիչ է մնում՝ ջիհադիստի ժիլետ հագնի»,- շարունակելով ելույթը՝ ասաց ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը: Ելույթը հարուցեց ընդդիմության դժգոհությունը: Դահլիճից հնչեց Գեղամ Մանուկյանի ձայնը՝ «չհամարձակվե՛ք»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее