
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։
«Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ եւ 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»,- նշված է Արմեն Բաբայանի դիմումի մեջ։
Նշենք, որ «Գրանդ Հոլդինգ»-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ իրենց կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու:


