▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նիստը իմ կյանքում տեսած ամենաանտաղանդ ու սոսկալի թատերական ներկայացումն էր.Հասմիկ Պապյան

«Երեք շաբաթ է՝ քուն ու դադար չունեի, անընդհատ հետևում էի Հայաստանում կատարվող իրադարձություններին, բայց երեկ վարչապետի ընտրությունը ստիպեց ինձ ամեն ինչ մի կողմ դնել ու վերադառնալ: Եկել եմ 16-ամյա աղջկաս հետ, ով ուզում էր անպայման տեսնել այս ամենը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Նրա խոսքով ՀՀ-ում կատարվողն ուղղակի աննախադեպ է.

«Պետք է աչքով տեսնել, ականջով լսել ու հոգով զգալ: Այս անիվն այլևս պտտել հնարավոր չէ: Երիտասարդները հասկացել են, թե իրենց ինչ է պետք: Իսկ երեկվա ԱԺ նիստը իմ կյանքում տեսած ամենաանտաղանդ ու սոսկալի թատերական ներկայացումն էր: Տրագիկոմեդիա էր: Ցավալի էր տեսնել, որ 21-րդ դարում հայ պարոնայք ու տիկնայք դեռ միջնադարում են ապրում»:

Երգչուհին ցավով է նշում՝ չկա մեկ ոլորտ, որտեղ վիճակը նորմալ լինի: Ասում է՝ պետք է սկսել արդարադատությունից:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее