Վարչապետի ընտրության հարցով Ազգային ժողովի այսօրվա հատուկ նիստին գրանցվել է 102 պատգամավոր։ Երեք պատգամավոր բացակա է։ Ազգային ժողովի նիստերի ապահովման բաժնից «Ազատության»-ը տեղեկացրեցին, որ նիստից բացակայում են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը և Հանրապետական խմբակցությունից Գրիգոր Ավալյանը։ Ըստ Ազգային ժողովի նիստերի ապահովման բաժնի ներկայացուցչի, երեք պատգամավորներից ոչ մեկը քվեարկության ծրարներ չի թողել։ Ազգային ժողովի նիստերի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Կլեկչյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Մելիք Մանուկյանը Հայաստանից բացակայում է առողջական խնդիրների պատճառով։ Ինքն անձամբ երեկ փորձել է տեղեկանք պատրաստել, որ Մելիքյանը կողմ է Փաշինյանի թեկնածությանը, սակայն իրեն Ազգային ժողովի աշխատակազմից տեղեկացրել են, որ փաստաթուղթը վավեր է համարվում միայն այն դեպքում, երբ պատգամավորը գտնվում է գործուղման մեջ։ «Իշխան Զաքարյանից ես անձամբ տեղեկություն չունեմ», - ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Ինչ անեք, մեղքը ձեր վիզ ա մնալու, կրակի հետ խաղ մի արեք. Սասուն Միքայելյան Ընչի իմեննոյ դու, հորս արև, բա ընդդիմադիր ո՞վ կլինի, մենակ կմնամ ես. Սեյրան Սարոյանը՝ Փաշինյանին
Հայհոյանքով ու շանտաժո՞վ եք ուզում, որ իմ դիրքորոշումը փոխեմ... Արփինե Հովհաննիսյան
Հիմա ո՞նց եք պատկերացնում, ո՞ր սկզբունքներով ենք առաջնորդվելու.Միհրան Հակոբյան
Ասում եք՝ ժողովրդավարություն, ժողովուրդը հենա՝ վարելով գալիս ա. Արարատ Զուրաբյան
Չեմ ուզում՝Փաշինյանը, որ դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա Հայաստանի վերջին վարչապետ. Աշոտյան
Ես վտանգի կանխազգացում ունեմ...Աղվան Վարդանյանը չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին
Չեմ ուզում, որ իմ և ձեր երեխաներն ապրեն ձեր ապականած իմ հայրենիքում. Նաիրա Զոհրաբյան
Արա Բաբլոյանն ի նշան բողոքի՝ 10 րոպեով լքեց դահլիճը
ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական թեզերը
Ես 15 անգամ հերքել եմ այդ տեղեկությունը...Նիկոլ Փաշինյանն՝ Արման Սաղաթելյանին


