▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ հատուկ նիստ. Ուղիղ միացում

 

ԱԺ նիստ. Ուղիղ միացում

Նշենք, որ մինչ հատուկ նիստը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն որոշել է տապալել վարչապետի ընտրությունն,ասել է՝ Նիկոլ Փաշինյանի տեղեկություններն ավելի շատ են, քան իմ:

«Հանրապետականը պետք է ամբողջ կազմով գա աշխատանքի, պետք է ապահովենք բնականոն աշխատանքը: Երեկ հերթագրված 25 հարց տվողներից հարց են տվել 13-ը, 12-ը դեռ պետք է հարց տա, և այդ հարցերի պատասխանները ստանալուց հետո, մեր պայմանավորվածությունը այդպիսին է, մեր խմբակցությունը կկայացնի որոշումը»,- ասել է Բաղդասարյանն ու տեղեկացրել է,  որ երեկ տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության նիստ, բացի այդ եղել է նաեւ Գործադիր մարմնի նիստ, որին ներկա է եղել Սերժ Սարգսյանը:

«Այն ծրագիրը, որ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը, դրա գնահատականը մենք կտանք, բայց մենք նաեւ հարցեր ունենք: Միանձնյա որոշում չի կայացվում, խմբակցության բոլոր անդամները տրամադրված են, որ միասնական կարծիք ու միասնական կողմնորոշում ունենան, դրա համար երբ կավարտվի ծրագրի ներկայացումը, հարցուպատասխանը, ելույթների ընթացքում խմբակցությունը կկայացնի միասնական որոշում, որոշումը կլինի միաձայն»:

Հարցին, թե ուժի մե՞ջ է իր հայտարարությունը, որ եթե մյուս երեք խմբակցությունները 1 թեկնածուով հանդես գան, ՀՀԿ-ն չի խոչընդոտի, Բաղդասարյանն արձագանքեց. «Չխոչընդոտելը քվորում ապահովելն ու բնականոն աշխատանք ապահովելն է: Իհարկե, չենք խոչընդոտելու»:

Կարդացեք նաև` ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական թեզերը

 

Ես 15 անգամ հերքել եմ այդ տեղեկությունը...Նիկոլ Փաշինյանն՝ Արման Սաղաթելյանին

 

Արա Բաբլոյանն ի նշան բողոքի՝ 10 րոպեով լքեց դահլիճը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее