ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերով ընդհանուր կոմիտեն աջակցել է բանաձեւի նախագիծը, որը քննադատում է Ադրբեջանում, Ռուսաստանում ու Բելառուսում մարդու իրավունքների եւ ազատության հետ կապած դրությունը, հաղորդում է «Риа Новости»-ն:
Արեւելյան Եվրոպայում իրադրության շուրջ բանաձեւի նախագծում անհանգստություն են հայտնել «ժողովրդավարության զարգացման վատթարացման, մարդու իրավունքների շարունակական խախտման, ինչպես նաեւ քաղաքական, քաղաքացիական հասարակության, լրագրողների, ազատության պաշտպանների եւ Ռուսաստանում, Բելառուսում ու Ադրբեջանում ընդդիմության ծանր դրության հետ կապված»:
Ներկայացնելով բանաձեւը՝ հեղինակ Քրիստիան Հոլմ-Բարենֆելդը նշել է, որ խոսքը գնում է ժողովրդավարության հետ կապված խնդիրների մասին այն երկրում, որտեղ մշտապես խախտվում են մարդու իրավունքները:
ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը տեղի է ունենում Մինսկում: Հակաադրբեջանական բանաձեւի ընդունմանը կողմ են քվեարկել 31, դեմ՝ 17 պատվիրակներ: Եվս 17-ը ձեռնպահ են մնացել:


