Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Վիեննան ու Սանկտ-Պետերբուրգը օրակարգում են, Լեռնային Ղարաբաղից հայտարարում է Դավիթ Բաբայանը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, ինչը նշանակում է, որ անկախ բանակցությունների հաճախականությունից, այդ հարցը հայկական դիվանագիտությունը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում։
Վերջին հանդիպումից կարծես թե տպավորություն էր, որ հայկական կողմն այդ պայմանավորվածությունները դնում է մի կողմ և հանդիպմանը ներկայանալով՝ քարտ բլանշ է տալիս ադրբեջանական կողմին։ Սակայն ինչպես հանդիպումը ցույց տվեց, դա հերթական հանդիպումն էր պարզապես օրակարգ լրացնելու համար՝ ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված։ Ավելի շատ կազմակերպության իմիջը փրկելու համար։
Ադրբեջանից հայտարարեցին, որ Սարգսյանը պայմանավորվածություն է խախտել, սակայն մեծ հաշով նախագահը ոչ մի արտառոց բան չէր ասել։ Նշանակում է, որ եղել է ինչ-որ այլ պայմանավորվածություն, որի վերաբերյալ (եթե իհարկե եղել է խոսակցությունը) առայժմ կողմերը չեն բարձրաձայնում։
Ինչի՞ վերաբերյալ դա կարող էր տեղի ունեցած լինել։ Ենթադրելի է, որ արդեն կուլիսների հետևում Ադրբեջանն ու Սարգսյանը բանակցել են հենց Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավրվածությունների կատարման վրա, ու Ալիևը ժամանակ է խնդրել սեփական ադմինիստրացիայում այդ պայմանվորվածությունը քննարկելու համար։ Պարզ է, որ այդպիսի հաղթաթուղթը Հայաստանը հենց այնպես չէր վատնի, սակայն ինչպես նախկինում, Սարգսյանը նախընտրում է խոսել ոչ թե տեսախցիկների, այլ՝ դրանց բացակայության պայմաններում։


