▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները հայտարարել են, որ կոտրել հայերի ավելի քան 3 000 պրոֆիլ ֆեյսբուքում

Ադրբեջանական Anti-Armenia հաքերային խումբը հայտարարել է ու մամուլով տարածել, որ իրենց վերջին օրերին հաջողվել է կոտրել հայերի ավելի քան 3 000 պրոֆիլ Ֆեյսբուքում։ Որպես ապացույց նրանք հրապարակել են այդ կոտրած էջերի լոգին֊գաղտնաբառերը։ Արդեն հրապարակված տվյալներում օգտատերերի թիվը հազարից էլ փոքր է։ Իսկ դուբլիկատների եւ դատարկ գրառումների զտումից հետո մնում է ընդամենը 370 կոտրված օգտատեր։ Որոնց ցուցակը կցում եմ, քանի որ մարդիկ կարող են լինել, որ տեղյակ չլինեն, որ իրենց կոտրել են։ Գաղտնաբառերը հեռացրել եմ։ Միայն լոգիններն են ֊ որոնք երեք տեսակի են ֊ մեյլ, հեռախոս եւ լոգին անուն։

Կից նյութն`այստեղ  

Սամվել Մարտիրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее