▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական ԶԼՄ-ները հեռացրել են հայերի կողմից գերեվարված դիվերսանտի հարազատների հարցազրույցը

Մի քանի ժամ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ սկսեցին տարածել,որտեղ երեկ Արցախի Թալիշ գյուղի ուղղությամբ դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ գերեվարված ազերի ասկյար Էլնուր Հուսեինզադեյի հարազատները և հատկապես մայրը բացահայտեց Ադրբեջանի ՊՆ-ի սուտը,ըստ որի Էլնուրը զինվորական չէ...Էլնուր Հուսեյնզադեի մայրը՝Սաիդա Հուսեյնովան լրագրողին ասել էր,որ իր որդին զինվոր է և վերջին չորս ամիսներին ծառայում է ադրբեջանական բանակում որպես պայմանագրային զինծառայող...Կինն ակամայից բացահայտել էր Զաքիր Հասանովի գերատեսչության սուտը,որի պատճառով վերջինս խայտառակվեց...
Այս իրավիճակից դուրս գալու համար Ադրբեջանի նախագահի աշխատակազմում շատ երկար չմտածեցին...Առաջնորդվեցին՝"Չկա տեղեկություն,չկա և խնդիր" կարգախոսով,և քանի մեր արևելյան հարևանների մոտ ամբողջ լրատվական դաշտը վերահսկվում է մեկ կենտրոնից մեկ հրահանգով էլ հարցը "լուծեցին".բոլոր ազերիական կայքերը շատ արագ հեռացրեցին այդ լուրը,որը մի քանի ժամվա մեջ տասնյակ հազարավոր մարդիկ էին ընթերցել...Եթե հիմա մեկը փորձի ապացուցել,որ այդպիսի տեղեկություն է եղել հրապարակված համապատասխան կայքում,ապա ապացույցներ չունի,եթե իհարկե չի նկարահանել այն...
Այսպիսի մեթոդներով "ազատամիտ և ժողովրդավար" Ադրբեջանում պայքարում են արդարության և խոսքի ազատության դեմ...
Հիմա պատկերացնում եմ,թե որտեղ են Էլնուրի ծնողները և հարազատներից շատերը...Չեմ զարմանա,եթե վաղը սույն հանցագործ ասկյարի մայրը մի նոր հարցազրույց տա և հայտարարի,որ իր որդին հարբեցող է և թմրամոլ...Ու նրանք ազգոհի հրաժարվում են նրանից...Դա Ադրբեջանում շատ ընդունված է...Այդ ժամանակ ազերիական մամուլը այդ ամենը շատ արագ կտարածի,իսկ Ալիևի գրպանային մեկնաբանները և վերլուծաբաններն էլ շատ լուրջ դեմքով կվերլուծեն,թե ինչպես թմրամոլ Էլնուրը "դոզա" չստանալու պատճառով դավաճանեց Ալիևներին և անցավ հայերի կողմը...

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее