▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական հերթական սուտը՝ կապված երեկ, իբր հայերի կողմից սպանված երեխայի հետ

Ինչքան ասում ես չթերագնահատես թշնամուդ, մեկա չի ստացվում: Ախր շատ ոչխար են: Վերցրել են 2014 թ․-ի նյութից մի երեխայի նկար ու ներկայացնում են իբր 2015 թ-ին ծնված և երեկ, հայերի հրետակոծության արդյունքում սպանված ու երեխայի տեղ: Ընդամենը 2 քլիքով նրանց սուտը հնարավոր է պարզել: 

Սա ադրբեջանական լսարանի համար նախատեսվա Haqqin.az-ի քիչ առաջ հրապարակած հոդվածն է․

Ստորև ներկայացվող հղումը 2014-ի ֆոտոշարք է, ադրբեջանցի ֆոտոլրագրողի կողմից արված: Այդ նույն երեխան նաև այնտեղ կա․․

Ստացվում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ ցանկանում է հայերին մանկասպանի կերպարում ներկայացնել իր հասարակության և աշխարհի աչքերում, չմտածելով անգամ, որ ուղղակի հիմարի տեղ է դնում իր ազգաբնակչությանը և քաղաքակիրթ աշխարհին, և որ համացանցից օգտվել իմացող ցանկացած ոք այս կեղծիքը վայրկայնների ընթացքում ջրի երես կհանի: 

Այստեղ կարող եք տեսնել 2014 թ․-ին արված  ֆոտոշարքը․ 

Հետաքրքրական է, որ հրապարակումից քիչ անց ադրբեջանական կայքը ջնջեց երեխայի նկարը նյութի միջից: Ամենայն հավանականությամբ նոր նկար են փնտրում, համացանցում քիչ տարածում գտած․․․

Արամ Գևորգյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее