▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 տարեկան Քնարիկն ունի մանկական ուղեղային կաթված. երեխայի բուժման գումար է անհրաժեշտ

Սիրելի ընկերներ, ներկայացնում եմ մեր օգնության կարիքն ունեցող հերթական երեխային՝ Քնարիկին։ Խնդրում եմ հնարավորության սահմաններում օգնել, ինչպես նաև տարածել նյութը, նախապես շնորհակալ եմ։

Քնարիկն 8 տարեկան է, ունի մանկական ուղեղային կաթված, ինչն էլ իր հերթին առաջացրել է հենաշարժողական խնդիրներ, ազդել է նաև տեսողության վրա։ Քնարիկի ընտանիքն ապրում է Գյումրիում, իսկ բուժումն իրականացվում է Երևանում։ Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, և Քնարիկի բուժման, ինչպես նաև սննդի ու հագուստի ծախսերը հիմնականում փակվում են պարտքերի միջոցով։ Իրենց օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ինձ է դիմել Քնարիկի հայրը՝ Արմենը, ով նույնպես առողջական ծանր խնդիրներ ունի։ Եկեք միասին փորձենք օգնել Քնարիկին՝ հուսալով, որ յուրաքանչյուրիս օգնությունը որևէ դրական փոփոխություն կմտցնի նրա կյանքում։

Քնարիկին օգնել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարներին․

AMD 2050160413401001 Inecobank, Լիանա Նալբանդյան (երեխայի մայրը)

ArCa 9051341000329794 Լիանա Նալբանդյան (երեխայի մայրը)

Карта Сбербанк 4276380133698162 Արթուր Նալբանդյան

IDRAM 466488957

Ծնողների Հեռախոսահամարն է՝ 094-355-406. Viber`+37494-355-406

Էդգար Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее