▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

40 վկաներն էլ սուտ ցուցմունք են տվել իմ դեմ. Անդրիաս Ղուկասյան

Ա1+-ը գրում է. «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի գործով առանցքային վկա Գեղամ Սահակյանի նախաքննական ցուցմունքի հրապարակման արգելքը  հիմք դարձավ, որ պաշտպանը  ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի դատավոր Վարդան Գրիգորյանին:

«Ակնհայտ է, որ Գեղամ Սահակյանը կեղծ ցուցմունք է տվել: Պարզ է, որ սուտ ցուցմունք է տվել կամ իր հիվանդության հետ կապված, կամ էլ ուղղորդված, որ Անդրիասն է նախաձեռնել հանդիպումը»,- ասաց պաշտպան Կարեն Մեժլումյանը: «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը  եւս  հայտարարեց՝  վկայի տված ցուցմունքը էականորեն տարբերվում է նրա նախաքննական ցուցմունքից: Հենց նրա ցուցմունքն է, ըստ Անդրաս Ղուկասյանի, հիմք հանդիսացել, որ իրեն պահեն կալանքի տակ:  Նա նաեւ պնդում է, որ   նախաքննության ընթացքում  40 վկաներն էլ սուտ ցուցմունք են տվել. «Որոնցից 33-ը ոստիկաններ են, 7-ը  ոստիկանության հետ ուղղակի կամ առերևույթ կապ ունեցող անձ:  Գեղամ Սահակյանի գործակալ լինելու հանգամանքը նույնպես կարեւոր է, որովհետեւ երեւում է, որ կապ ունի ոստիկանության հետ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее