
Ոստիկանները պարզել են այսօր առավոտյան Երզնկյան թիվ 1 շենքի մոտ 12-րդ հարկից ընկած քաղաքացու ինքնությունը:
1977 թվականին ծնված Արկադի Մխիթարյանն է: Նա նախկինում երկու անգամ դատապարտվել է բնակարանային գողության համար:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան 1 շենքի բակում տղամարդու դի կա։Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շենքի, որը 14 հարկանի է, 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել էր և գողություն անելու նպատակով փորձել էր ներթափանցել այդ բնակարան, սակայն իր կամքից անկախ՝ նա ընկել էր ցած։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


