▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4-րդ դարում Օլիմպիական խաղերին մասնակցած ու հաղթած հայ արքայի մասին ֆիլմ են նկարում

Հոկտեմբերի 28-ը Անիմացիայի միջազգային օրն է:

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցի խոսքով՝ երիտասարդ նկարիչների մեջ մեծ պոտենցիալ կա, սակայն գումար չկա:

«Այս կամ այն նախագիծն իրականացնելու համար տարբեր տեղերից փորձում ենք ֆինանսներ հայթայթել: Ցավոք, շատ նախագծեր այդպես էլ մնում են դարակներում, քանի որ կյանքի կոչելը շատ բարդ է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Սահակյանցը:

Նրա դիտարկմամբ՝  պահանջարկ ու ցանկություն կա՝ դիտել հայկականը, դա փաստել է «Անահիտ» մուլտֆիլմը:

«Հիմա Վարազդատ արքայի մասին (Օլիմպիական թանգարանում (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ Արշակունի թագավորը 394 թ-ին տեղի ունեցած վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ-ին Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է նրա մարմարե կիսանդրին) ֆիլմն ենք պատրաստում: Նա 4-րդ դարում մասնակցել է Օլիմպիական խաղերին և հռչակվել օլիմպիկոս: Հավաքված ինֆորմացիան հակասական էր, որոշեցինք սխալներ թույլ չտալ ու հիմքում պատմականը միայն թողեցինք՝ օլիմպիկան խաղը»,-նշեց Դավիթ Սահակյանցը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее