▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4-ամյա Սամվելն օգնության կարիք ունի

 


4-ամյա Սամվելին օգնթյուն է անհրաժեշտ. եթե չեք կարող օգնել, գոնե տարածեք

Սիրելի ընկերներ, 4-ամյա Սամվելին անհրաժեշտ է մեր օգնությունը, խնդրում ենք կարդալ, հնարավորության դեպքում օգնել, եթե ոչ, ապա գոնե տարածել, նախապես շնորհակալ ենք:

Սամվելը հիվանդ է բրոնխիալ ասթմայով, նրան անհապաղ հետազոտություն է հարկավոր ՌԴ-ում: Վերջերս երեխայի ծնողները ՌԴ-ի կլինիկաներից մեկի հետ կապ են հաստատել և պարզել, որ բժիշկները երեխայի մոտ իմունային համակարգի խանգարում են կասկածում. վերջնական ախտորոշման համար երեխային պետք է տեղափոխել ՌԴ, սակայն երեխայի ընտանիքն անհրաժեշտ գումար չունի:

Երեխայի մոտ առողջական խնդիրներն ի հայտ են եկել դեռևս 4 ամսականում և հետզհետե բարդացել: Այժմ 4-ամյա երեխայի մոտ հաճախակի են դարձել ջերմության տենդերը, անտանելի հոդացավերը և փորացավը: Հայաստանում ամեն ինչ արվել է, սակայն խնդիրը պարզել չի հաջողվել: Սամվելը երկու ամսվա մեջ մի քանի անգամ արդեն հիվանանոցում է պառկել, զուգահեռ անընդհատ տարբեր վիրուսներով է հիվանդանում: Օր առաջ անհրաժեշտ է նրան տեղափոխել ՌԴ:

Հետազոտության համար հարկավոր է 3.000 ԱՄՆ դոլար, որից հետո միայն պարզ կլինի, թե ինչ բուժում է հարկավոր փոքրիկին: Ընտանիքի և հարազատների միջոցներով արդեն իսկ հավաքվել է 1.000 դոլար, պակասում է մնացած 2.000 դոլարը:
Փոքրիկ Սամվելին օգնել ցանկացողները կարող են փոխանցումներ անել երեխայի հոր հաշվեհամարներին.

VTB բանկ, ստացող՝ Գոռ Հակոբյան

AMD -16048159186700

USD - 16048159186701

EUR - 16048159186702

ArCa - ստացող՚ Արմեն Մարտիրոսյան 9051210205179470

Երեխայի մոր՝ Հասմիկի հեռախոսահամարն է 095 93 31 30:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее