▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

39-ամյա Աշոտ Ա-ն օդաճնշիչ ատրճանակով կրակել է նախկին կնոջ ուղղությամբ

Հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում տղամարդը հարձակվել է իր նախկին կնոջ տան վրա և ծեծի է ենթարկում նրան։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչ, 39-ամյա Աշոտ Ա-ն եկել է նախկին կնոջ տուն, վիճաբանության ժամանակ հրել է վերջինիս և իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով կրակոց արձակել նրա ուղղությամբ, որից հետո հնչեցրել է սպառնալիքներ և բազմաթիվ անգամ բռունցքով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և ևս երկու անգամ կրակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով նաև ֆիզիկական ցավ։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее