▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 հայ երիտասարդներ Դուբայում սպանել են հնդիկ գործարարի և 1,7 մլն.դոլարի ադամանդ հափշտակել

1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց առանձնապես խոշոր չափերի ադամանդներ հափշտակելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործով կայացրած դատավճիռը՝ Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիների վերաբերյալ:

Ըստ մեղադրանքի՝ 35-ամյա Հովհաննես Մելքոնյանը ստեղծել է կազմակերպված կայուն հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է իր հորեղբորորդի, 24-ամյա Խոսրով Մելքոնյանին և նրա ընկերոջը՝ 26-ամյա Սեմյոն Եդիգարյանին:

Նրանց երեքին էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով կատարված ավազակության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, և կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Հովհաննես Մելքոնյանը հաճախակի մեկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, զբաղվել է ադամանդների առուվաճառքով ու այդ հողի վրա գործնական հարաբերություններ է ունեցել ադամանդների վաճառքով զբաղվող «Color Source for Gold and Diamonds Company» ընկերության աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի հետ:

2013 թվականի դեկտեմբերի 18-ին Հովհաննես Մելքոնյանը հերթական անգամ մեկնել է Դուբայ ու մտադրվել է  ավազակային հարձակում գործել Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի նկատմամբ, նրան սպանել, նրա մոտ եղած ադամանդները հափշտակել ու մաքսանենգությամբ տեղափոխել Հայաստան:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Հովհաննես Մելքոնյանը կազմակերպված խմբում ներգրավված Խոսրովին ու Սեմյոնին պարզաբանել է հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել է դերաբաշխում:

Խմբի անդամներ Խոսրովի և Սեմյոնի՝ Դուբայ մեկնելու ծախսերը հոգացել է Հովհաննեսը:

Դուբայում Հովհաննեսն ու Խոսրովը, ըստ մեղադրանքի, հանդիպել են Սալոնկիին, հանցագործության կատարման օրվա համար պատվիրել են ադամանդների հնարավորինս մեծ խմբաքանակ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее