|
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։ 3-ամյա Տիգրանը բազմազավակ ընտանիքից է: Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել է Ծափաթաղի համայնքապետը` նշելով, որ ընտանիքում 5 երեխա կա։ Նրա փոխանցմամբ` երեխանները դրսում խաղալիս են եղել ։ Մեկը վերադարձել է տուն , իսկ Տիգրանը՝ ոչ։ 16:30-ին են նկատել, որ փոքրիկը տանը չէ։ Տիգրանից հետո ևս մի փոքրիկ ունեն ծնողները։ |



