▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3-ամյա երեխային պատանդառած տղամարդը գիտակցել է՝ ինչ է անում և իրեն մեղավոր չի ճանաչում

Armtimes.com-ը գրում է. Հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելո եւ սպանության փորձի մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանը ներկայումս գտնվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրան մի քանի օրից կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Նրա պաշտպան Արսեն Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, մասնավորապես մեղավոր չի ճանաչում սպանության փորձի համար: Նա ասաց, որ մինչեւ իր ներգրավումը Հովիկյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն հիմա համաձայն է ցուցմունք տալ:

Հարցին, թե վնասզերծման պահին իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն գործադրվե՞լ է, պաշտպանը բացասական պատախան տվեց: «Ըստ իր խոսքերի՝ ինքը կամովին երեխային բաց է թողել եւ ինքնավնասում արել: Ասաց, որ բանակցություններ վարելու ժամանակ էլ է հայտարարել, որ երեխային չի վնասելու»,- ասաց Սարգսյանը:

Դիտարկմանը՝ արդյո՞ք Արգամ Հովիկյանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, Արսեն Սարգսյանը պատասխանեց, որ դա պարզելու համար փորձաքննություն է նշանակված, որի եզրակացությունը դեռ չի ստացվել: Խոսակցություններ կային նաեւ, որ Հովիկյանը թմրամիջոցներ է օգտագործում. պաշտպանի խոսքով՝ ըստ Արգամ Հովիկյանի հայտարարության՝ ինքը կյանքում թմրամիջոց չի օգտագործել, իսկ ալկոհոլ օգտագործել է միայն առիթից առիթ. «Այդ օրն էլ գուցե առավոտյան ուտելիս մի բաժակ գուցե խմած լինի: Հիմա փորձաքննության պատասխաններից ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց պաշտպանը: Մեր ճշտող հարցին, այսինքն դեպքի պահին գիտակցե՞լ է, ինչ է անում, պաշտպանը դրական պատասխան տվեց. «Իհարկե գիտակցել է»: Մյուս դիտարկմանը, որ խոսակցություններ կային, թե Արգամ Հովիկյանը հոգեկան խնդիրրներ ունի, Արսեն Սարգսյանը հերքեց: «Շատ գիտակից, խելացի պատասխաններ էր տալիս ինձ հետ զրույցում»,- մասնավորապես նշեց նա: Հարցին, այնուամենայնիվ պատմե՞լ է, թե ինչու է նման ծայրահեղ քայլի գնացել, Սարգսյանն ասաց, որ այդ հարցին կանդրադառնա Հովիկյանի ցուցմունքից հետո միայն:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее