▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2012 թ. սկսած առաջին անգամ սիրիական բանակը մուտք է գործել Հալեպի հյուսիս-արևելյան հատված

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի փոխանցմամբ՝ սիրիական կառավարական ուժերն առաջխաղացում են արձանագրում Հալեպում:
2012 թ. սկսած առաջին անգամ սիրիական բանակը մուտք է գործել Հալեպի հյուսիս-արևելյան հատված (Հանանու), որը համարվում էր ընդդիմության կարևոր ամրություններից ու կայանատեղիներից մեկը:
Սա կարևոր է մեզ համար, քանզի ընդդիմադիրների ուշադրությունն ուղղված կլինի ռազմաճակատի (հայաբնակ թաղամասերի հակառակ ուղղության) հյուսիսային և արևելյան հատվածի վրա, սակայն, միևնույն ժամանակ չպետք է կորցնել զգոնությունը, քանզի այդ ընդդիմադիր խմբավորումներից ամեն ինչ սպասելի է:
Ինչևէ՝ ժամանակը ցույց կտա, թե ինչով կավարտվի այս ամենը: Կարելի է փաստել, որ սիրիական իշխանությունները վճռական են տրամադրված Հալեպ քաղաքի ազատագրման հարցում, ընդդիմադիրներն էլ չեն հանձնվում: Այս պահին կառավարական ուժերը ընդլայնում են վերահսկվող տարածքները վերոհիշյալ հատվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее