Նազենի Հովհաննիսյան
Բոլոր ժամանակներում ամենաքննարկված հայտնի դերասանուհին հաճախ է տեղադրում է հանգստի ժամանակ արված լուսանկարները: Հաղորդավարուհին տարիներ ի վեր զբաղվում է յոգայով, հետևում է իր սննդակարգին ու բոլորովին էլ զարմանալի չէ, որ չի խուսափում գեղեցիկ մարմինը ցուցադրելուց:
Լիլիթ Հովհաննիսյան
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը վերջին տարիներին ամենայն բծախնդրությամբ է ընտրում համացանցում հայտնված իր լուսանկարները: Սակայն համացանցում հայտնվեցին չմշակված լուսանկարներ, որտեղ երգչուհին և նրա ամուսինը վայելում էին ծովափնյա հանգիստը:
Ռիփփի
Երգչուհի, «Դոմինո» սիթքոմի դերասանուհի Ռիփին իր երաժշտական կարիերայի հենց սկզբում էլ առանձնացել է «անկեղծ» լուսանկարներով և տեսահոլովակներով: Հասարակությունն ասես սովոր է Ռիփփին հենց նմանատիպ կերպարներում տեսնելը:
Սոֆիա Պողոսյան
Դերասանուհի Սոֆիա Պողոսյանը մշտապես հետևում է իր կառուցվածքին: Նրան հաճախ կարելի է հանդիպել մարզասրահներում: Կառուցվածքին հետևելը դերասանուհու կեսակերպի մի մասն է կազմում:
Եվա Ռիվաս
Երգչուհի Եվա Ռիվասը մարմնի «փոքրիկ» շտկումներից հետո MAXIМ ամսագրի համար կիսամերկ ֆոտոշարք արեց: Լուսանկարները մեծ աղմուկ բարձրացրին հատկապես հայերի շրջանում, սակայն Եվան պարբերաբար տեղադրում է իր կիսամերկ լուսանկարները, որն այլևս զարմանք չի առաջացնում հասարակության շրջանում:
Դիանա Մալենկո
Հաղորդավարուհի Դիանա Մալենկոն այս լուսանկարում ավելի շատ վայելում է ջուրը քան լուսանկարվում է:
Սյուզի Շահբազյան
Երգչուհի Սյուզի Շահբազյանն առողջ ապրելակերպի սիրահար է: Նա պարբերաբար է հաճախում մարզասրահ ու հետևում սննդակարգին: Երգչուհին Instagram-ում բավականին ակտիվ է։
Վարդա
Ռուսաստաբնակ պարուհի Վարդային իր լուսանկարներում ավելի հաճախ հանդիպում ենք լողազգեստով քան «նորմալ» հագուստով:
Արմինկա
Երգչուհի Արմինկայի լողազգեստով լուսանկարները մեծ աղմուկ բարձրացրին սոցիալական ցանցերում: Շատերին է հայտնի, որ երգչուհին ծովափնյա հանգստի սիրահար է և գրեթե ամեն տարի հանգիստն անցկացնում է արտերկրում:
Անի Թովմասյան (Շպռօտ)
Երգչուհի Շպռօտը հայակական շոու բիզնեսի ամենահամարձակ դեմքերից է: Մինչ պլաստիկ վիրահատությունների դիմելը երգչուհին չէր խուսափում կիսամերկ լուսանկարներ հրապարակելուց, իսկ հիմա առանձնակի հաճույքով է դա անում:
Աղբյուրը` Tert.am Youth