▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զոն նայող»-ին բուժօգնություն չե՞ն տրամադրում

Այսօր` 09.07.2015 թ-ին,  Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանը տեսակցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հ.Գևորգյանին, ով իրավապաշտպանին հայտնել է, որ այսօրվանից հացադուլ է սկսել, քանի որ ՔԿՀ-ը  կրկին բուժում չի իրականացնում, բողոքները մնում են անպատասխան կամ: ՔԿՀ վարչակազմը հայտնել է, որ եթե ուզում է, կարող է դրսից իր հաշվին բժիշկ հրավիրել բուժում ստանալու համար, սակայն վերջինս անվճարունակ է, իսկ հարազատներից միայն 72 տարեկան մայրն ունի, ում եկամտի միակ աղբյուրը ծերության կենսաթոշակն է:

Տեսակցության կալանավորին բերել էին սայլակով: Գևորգյանը չէր կարողանում քայլել,  հյուծված էր, դժվարությամբ էր խոսում: Վերջինս Ա.Վեզիրյանին ներկայացրել է իր գանգատներն առ այն, որ չի կարողանում խոսել, ուտել, չի քայլում, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ–ը անտեսում է դա, Հ.Գևորգյանին անվանում են «սիմուլյանտ» և պատճառաբանելով, որ նրա մոտ միայն բրոնխիտ է, բուժում չեն իրականացնում: Սակայն պետք չէ բժիշկ լինել, որպեսզի հասկանալ, որ բրոնխիտից անձը նման վիճակում չի հայտնվում:

Հ.Գևորգյանի հացադուլ սկսելու պատճառը և պահանջը միայն մեկն է` պատշաճ բուժում ստանալը: Իսկ թե ինչու՞քրեակատարողական հիմնարկը այն չի իրականացնում, անհասկանալի է, որն էլ հիմք է տալիս պնդելու, որ դա դիտավորություն է, որն ուղղված է Հ.Գևորգյանի դեմ(հաշվի առնելով, որ նա քրեական հեղինակություն է, այսպես կոչված «զոն նայող», ով չի համագործակցում ՔԿ վարչակազմի հետ):

Հելսինկյան ասոցիացիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more