▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելիներս, դրանք տույաների դիակներ են, դեն նետեք…

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Ա.Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետության թանգարան- ինստիտուտում էի։ Ցավալի է այն, ինչ տեսա։
Շենքի հարակից ամբողջ տարածքը «բարեկարգվել է»․ այլևս չկա խաղողի վազով գեղեցիկ կանաչ պատը Ալեքսանդր Թամանյանի կիսանդրու ետևում, չկա նաև շենքի հակառակ կողմում տարիներ շարունակ աճող յասամանի թուփը, ծիրանենին էլ չորանում է։
Այս չքնաղ բույսերի փոխարեն գերեզմանի ոճով վաղուց չորացած տույաներ են, որոնք ի տարբերություն արմատախիլ արված բույսերի՝ ջրում և խնամում են։
Հարգելիներս, դրանք տույաների դիակներ են, դեն նետեք…
Շատ ցավալի է, երբ տասնամյակների ստեղծածը, ինչ-որ մի օր, նոր ղեկավարը ավելորդ է համարում և որոշում կայացնում ոչնչացնել։ Ի՞նչ ստեղծվեց եղածի փոխարեն, արդյոք գո՞հ եք, որ փորձեցիք ձեր ճաշակով «լավացնել»։
Ճարտարապետությունը՝ բնության հետ համահունչ ապրելու մասին է, այն արվեստների մայրն է, կանաչապատումը անբաժան է դրանից։ Ո՞նց կարելի է նման ոճով…
Գրառումս բացարձակ անձնական չէ, թանգարանի ղեկավարի դեմ ոչինչ չունեմ, խոսում եմ երևույթների մասին՝ տեղադրված ցուցանակից, մինչև կանաչապատում…
Իսկ համեստագույն մեծություն Ալեքսանդր Թամանյանը լուռ սպասում է, որ մի օր հնարավորություն կստանա բոլորիս հյուրընկալել իր տանը՝ ցուցադրելու համար անգնահատելի ժառանգությունը…»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more