▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զոն նայող» հասկացությունը ներթափանցել է բանակ ու դպրոց

Սովետի ժամանակ դպրոցների համարձակ դասղեկները դասարանի ավագ էին նշանակում չար երեխաների՝ դրանք հա՛մ կարգ էին պաշտպանում, հա՛մ էլ իրենք էին որոշ չափով «կարգի գալիս»: Երևույթը որքան էլ անսովոր, սակայն այն ժամանակների համար տրամաբանված էր՝ ընդհանուր կենսագործունությանը խիստ համապատասխան. վերջինս դպրոցի համար ապահովում էր արժեքային որոշակի համակարգ: Այսօր նույն միջոցը տալիս է հակադիր արդյունք, և այն նորից համապատասխանում է արդեն այսօրվա ընդհանուր կենսագործունությանը:

Եթե սովետի տարիներին «զոն նայողն» առկա էր միայն օրենքի հետ խնդիրների դաշտում, ապա այսօր այն ներթափանցել է բանակ ու դպրոց, որքան էլ մենք խուսափենք դա խոստովանելուց: Եվ բնականաբար ավագի դերում չար աշակերտն այսօր ոչ թե ինքն է «կարգի գալիս», այլ վերածվում է «զոն նայողի»: Հենց այդ պատճառով են այսօր տղամարդիկ փախչում դպրոցից՝ կա՛մ պետք է խեղճանաս «խարոշի լակոտի» առաջ, որովհետև վրան «ուպրավա» չկա, և կա՛մ պիտի խնդիր ունենաս լավագույն դեպքում՝ օրենքի, ավելի վատ առումով՝ դրա կամ դրա հարազատների շրջապատի հետ, այդ թվում՝ իր կամ հոր թիկնապահների հետ:

Հ.Գ. «նվիրվում»է հանրակրթությանը...

Վախթանգ Սիրադեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more