Ջաբրահիլ զորամասի զինծառայող Արաբո Ապրեսյանն արձակուրդի սահմանված ժամանակահատվածից զորամաս ուշ վերադառնալու համար ազատազրկման չի դատապարտվի:
Զինծառայողի քույրը` Անահիտ Ապրեսյանը, Asekose.am-ի հետ զրույցում ասաց, որ Արաբոին բացի 10-օրյա պատժից նաև ազատազրկում էր սպառնում, սակայն հաշվի առնելով, որ ինքը մոլորվել էր և գտնվելուց անիջապես հետո ինքնակամ ներկայացել զորամաս՝ համապատասխան մարմինները համարել են մեղմացուցիչ հանգամանք և միայն 10-օրյա պատժամիջոց են կիրառել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբո Ապրեսյանն արձակուրդ եկած ժամանակ գնացել է ձկնորսության և մոլորվել: Անհետանալուց շուրջ 13 օր անց զինծառայողը գտնվել էր և ինքնակամ ներկայացել զորամաս: