▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank

Ֆինանսական հաշիվներ, բանկային քարտեր, ավանդներ․ այս և մի շարք այլ հասկացություններ պարզաբանելու և երեխաներին հուզող ֆինանսական հարցերին պատասխանելու համար Իդրամն ու IDBank-ն այս անգամ «Հայորդի» ճամբարում էին։

2021 թվականից ի վեր «Հայորդի» ճամբարն ամեն տարի հյուրընկալում է զոհված զինծառայողների երեխաներին․ նրանց թիվն արդեն հասել է 1500-ի։

Այս տարի դասընթացներին մասնակցեց շուրջ 300 երեխա, ովքեր արդեն գիտեն, թե ինչպես են աշխատում բանկերը և ինչպես կատարել անկանխիկ գործարքներ։ Դասընթացներն առանձնացան յուրահատուկ ակտիվությամբ և անսպառ հարցերով. երեխաներին հետաքրքրում էր՝ ինչ անել քարտը կորցնելու դեպքում կամ ինչպես վարվել այլ անձի քարտը պատահաբար գտնելիս։ Դասընթացի ավարտին Իդրամն ու IDBank-ը մասնակիցներին անակնկալներ մատուցեցին, իսկ ամենաակտիվներին՝ հատուկ խրախուսական նվերներ։

IDBank-ի ավագ դասընթացավար Գևորգ Դարախչյանի խոսքով՝ ֆինանսների ճիշտ կառավարումը հմտություն է, որն անհրաժեշտ է ձևավորել փոքր տարիքից։

«Մեզ համար շատ կարևոր է նյութը երեխաներին մատուցել իրական օրինակներով։ Սա օգնում է նրանց ավելի լավ պատկերացնել՝ ինչպես ճիշտ պլանավորել անձնական բյուջեն և խնայել միջոցները։ Այս հարցում Idram Junior հավելվածը հրաշալի օգնական է երեխաների համար․ այն հնարավորություն է տալիս ծնողների վերահսկողությամբ վճարումներ կատարելու և ձևավորելու գումար խնայելու մշակույթ։ Իսկ հավելվածում հասանելի Junius ֆինանսական մրցաշարը ուսուցումը դարձնում է խաղային և հետաքրքիր՝ հնարավորություն տալով երեխաներին ստանալ արժեքավոր նվերներ»,- նշեց Գևորգ Դարախչյանը։

«Հայորդի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանը բարձր գնահատեց Իդրամի և IDBank-ի հետ համագործակցությունը։

«Ընկերությունների հետ այս տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել։ Այս տարի «Հայորդի» ճամբարում 3 փուլով անցկացվեցին ֆինանսական գրագիտության դասընթացներ, որոնց մասնակցեց շուրջ 300 երեխա։ Արդյունքում նրանք սովորեցին, թե ինչ է ֆինանսական գրագիտությունը, ինչպես խուսափել զեղծարարություններից և կառավարել սեփական ֆինանսները»,- ընդգծեց Վաչե Վարդանյանը։

ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

info@asekose.am/095519696
Հասարակություն more