Ինչպես հայտնում է Кавказский Узел-ը, Դոնի Ռոստովի կայազորային դատարանի կողմից կալանավորվել է գնդապետ, նախկինում Հարավային ռազմական օկրուգի պարենի ապահովման պետի տեղակալ Դենիս Զորինը, ով մեղադրվում է Գյումրիի ռազմաբազայում զինծառայողներին մատակարարվող պարենամթերքի յուրացման մեջ:
Վնասի նախնական չափը գնահատվում է 450 մլն ռուբլի: Զորինը մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում խարդախություն կատարելու մեջ: Հափշտակված սնունդը նախատեսված է եղել Գյումրիի ավիացիոն ռազմաբազայի կարիքները հոգալու համար, նշում է Donday.ru-ն:
Զորինը բողոքարկել է որոշումը՝ պնդելով, որ իր նկատմամբ սահմանվի տնային կալանք կամ 1 մլն ռուբլու գրավի դիմաց ազատ արձակվի: Դատարանը, սակայն, չի ընդառաջել նրան ու թողել է կալանքի մասին որոշումը ուժի մեջ, գրում է «Բլոկնոտ-Ռոստովը»՝ հղում կատարելով Հյուսիսկովկասյան շրջանային ռազմական դատարանի ներկայացուցչին:
Նշվում է, որ հափշտակության փաստերը բացահայտվել են Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության գործի հետաքննության ժամանակ: Պարզվել է, որ Հայաստանում գործել է զինծառայողների համար նախատեսված պարենի հափշտակության մի ամբողջ համակարգ:
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալով՝ հափշտակություններն իրականացրել են Հարավային ռազմական օկրուգի (Գյումրիի 102-րդ ռազմաբազան մտնում է օկրուգի մեջ) բարձրաստիճան սպաները:
Զորինից ու նրա ներկայացուցիչներից դեռ մեկնաբանություններ չեն ստացվել:
Դոնի Ռոստովի կայազորային դատարանը կալանքի տակ է առել Հարավային ռազմական շրջանի պարենի ծառայության պետի նախկին տեղակալ գնդապետ Դենիս Զորինին. հայտնում է РЕГНУМ-ը:
Զորինը մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում, խաբեությամբ, ՀՀ-ում տեղակայված ավիաբազայի կարիքների համար նախատեսված պարենի հափշտակության մեջ: Ըստ Donday պորտալի՝ հափշտակվել է ավելի քան 450 միլիոն ռուբլի:
Հափշտակության բազմաթիվ փաստերը բացահայտվել են Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործի հետաքննության ընթացքում, մեղադրյալը Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:
Հետաքննության ժամանակ սարսափելի մանրամասներ են բացահայտվել: Նշվում է, որ զինծառայողները քաղցած են մնացել, նրանք անգամ լքել են զորամասը՝ սնունդ որոնելու համար: Պարզվել է, որ Հայաստանում գործել է պարենի հափշտակության եւ այն շուկաներում և մեծածախ ցանցերում իրացնելու համակարգ: Հետաքննության արդյունքում հաջողվել է դուրս գալ Զորինի վրա:
Դոնի Ռոստովի կայազորային դատարանի կողմից կալանավորվել է գնդապետ, նախկինում Հարավային ռազմական օկրուգի պարենի ապահովման պետի տեղակալ Դենիս Զորինը, ով մեղադրվում է Գյումրիի ռազմաբազայում զինծառայողներին մատակարարվող պարենամթերքի յուրացման մեջ, հայտնում է РЕГНУМ-ը:
Donday.ru-ի փոխանցմամբ՝ վնասի նախնական չափը գնահատվում է 450 մլն ռուբլի: Զորինը մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում խարդախություն կատարելու մեջ: Հափշտակված սնունդը նախատեսված է եղել Գյումրիի ավիացիոն ռազմաբազայի կարիքները հոգալու համար:
Հափշտակության բազմաթիվ փաստերը բացահայտվել են Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործի հետաքննության ընթացքում, մեղադրյալը Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:
Նշվում է, որ զինծառայողները քաղցած են մնացել, նրանք անգամ լքել են զորամասը՝ սնունդ որոնելու համար: Պարզվել է, որ Հայաստանում գործել է պարենի հափշտակության եւ այն շուկաներում և մեծածախ ցանցերում իրացնելու համակարգ: Հետաքննության արդյունքում հաջողվել է դուրս գալ Զորինի վրա: Զորինը բողոքարկել է որոշումը՝ պնդելով, որ իր նկատմամբ սահմանվի տնային կալանք կամ 1 մլն ռուբլու գրավի դիմաց ազատ արձակվի: Դատարանը, սակայն, չի ընդառաջել նրան ու թողել է կալանքի մասին որոշումը ուժի մեջ, գրում է «Բլոկնոտ-Ռոստովը»՝ հղում կատարելով Հյուսիսկովկասյան շրջանային ռազմական դատարանի ներկայացուցչին: