Wnews.am-ը գրում է. «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ունի չորս դուստր. Լիլիթ, Լուսինե, Գրետա եւ Լուիզա։
Լուսինեն եւ Լիլիթը մասնագիտությամբ իրավաբաններ են։ Նրանք այժմ սովորում են Ստրասբուրգում։
Փոքր դուստր Լուիզան ասում է, որ երազում է բժիշկ դառնալու մասին։
Լուսինեն պատմում է, որ իրենք լսող ու ենթարկվող երեխաներ են։Աղջկա բնութագրմամբ, մայրը շատ էմոցիոնալ է եւ ամեն բան սրտին մոտ է ընդունում։
Զարուհի Փոստանջյանը դուստրերին միշտ զգուշացնում է, որ երեկոյան տասից ուշ տուն չգան։
Ի դեպ, Փոստանջյանի աղջիկները ցանկանում են, որ իրենց ծնողներն իրենց եղբայր պարգեւեն։
Աջից Զարուհի Փոստանջյանի դուստր Լուսինե Դրամփյանն է։Նա այժմ սովորում է Ստրասբուրգում։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում