Հունիսի 28-ից հուլիսի 1-ը կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Այն հնարավորություն կտա կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրել, մասնակցել վարպետության դասերի:
Բացման համերգին ելույթ կունենա ճանաչված և ամենաազդեցիկ կիթառահարներից մեկը՝ Հյուբերթ Քեփփելը: Իսկ հունիսի 29-ին ելույթով հանդես կգա Դմիտրի Մուրինը:
Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար: Հունիսի 29-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում իր հարուստ փորձով կկիսվի Հյուբերթ Քեփփելը, իսկ Դմիտրի Մուրինը հունիսի 30-ին վարպետության դասընթաց կանցկացնի «Այբ» դպրոցում: LOFT ինքնազարգացման կենտրոնում նախատեսված է կազմակերպել Դավիթ Դյակովի վարպետության դասը:
Անի Կարապետյան