▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան

«Ձգձգումը սաբոտաժ է ոչ միայն ԱԺ բնականոն աշխատանքին, այլև՝ կառավարության գործունեությանը, առջևում կարևոր հարցեր են՝ Կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխության նախագիծ, Կառավարության գործունեության ծրագիր և այլն: Ստացվում է՝ չեք ուզում Փաշինյանին էստեղ տեսնել: Օրինակ ես անհամբեր եմ իրա հետ իմ հանդիպմանը»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը: «Այո, ի վերջո, էնպես պետք է անենք, որ Փաշինյանի փոխարեն էստեղ գա Սամվել Կարապետյանը, բայց առայժմ շուտ ա, գոնե մի անգամ ծրագիր ներկայացնելու հնարավորություն պետք է ստեղծել, նոր հեռացնել»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան»-ի 3 թեկնածուներն էլ չեն ընտրվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ: Քննարկվում է խմբակցության առաջադրած նոր թեկնածուների հարցը:

***

Պատգամավորները քննարկում են Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում օրեր առաջ առաջադրել էր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, սակայն քվեարկության արդյունքում վերջինս չէր ընտրվել։

Խմբակցության անդամ Էդգար Ղազարյանն իր ելույթում ասաց. «Իմ ընկալումներում՝ ՔՊ խմբակցությունը պարզապես քաղաքական սաբոտաժի միջոցով, փորձում է տապալել ԱԺ աշխատանքներն ու բնականոն գործունեությունը: Այն, որ «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրել էր թեկնածուներ, դա կանոնակարգ օրենքի պահանջի կատարում էր, և խմբակցությունն առաջնորդվել էր մոտեցումներով, որ հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրվել էին լավագույն թեկնածուները՝ տվյալ պաշտոններին համապատասխանող, բայց ՔՊ-ն որոշեց բոլոր երեք թեկնածուներին դեմ քվեարկել ու ստիպեց մեզ նորից վերադառնալ այս հարցի քննարկմանը»:

***

«Միշտ հիշեք՝ քամի ցանես, փոթորիկ կհավաքես: Որոշեցիք սենց բան անե՞լ «Ուժեղ Հայաստան»-ի հետ, կհավաքեք պտուղները»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ «Ուժեղ Հայաստան»-ի 3 թեկնածուները երեկ չընտրվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում: «Մենք պարտավոր չենք կողմ քվեարկել, բայց մենք միաժամանակ նաև չենք տորպեդահարելու այդ գործընթացը, և մեզ ավելի նպատակահարմար, մեր կասկածները փարատող թեկնածուներին պատրաստ ենք կողմ քվեարկել և ապահովել, որպեսզի Ազգային ժողովը բնականոն հունով աշխատի»,- նախօրեին հայտարարել էին իշխող խմբակցությունից:

«Ուժեղ Հայաստան»-ը, որին պատկանում է երեք հանձնաժողովներում թեկնածու առաջադրելու իրավունքը, արդեն փոխել է իր մի թեկնածուին. խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիաննա Մանուկյանի թեկնածությունը:

***

Ինչպես հայտնել էինք, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար «Ուժեղ Հայաստանն» առաջադրել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը: Ի տարբերություն նախկին թեկնածուի, Մանուկյանի թեկնածության հարցում ՔՊ-ն կարծես դեմ չէ. «Երեկվա քննարկումների արդյունքում կարող եմ միանշանակ ասել, որ ունենք ավելի լավ թեկնածու այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում»,- ասաց ՔՊ-ական Արայիկ Հարությունյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more