***
Օնլայն տաքսի ծառայությունները չարիք են դարձել վարորդների գլխին․․․Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
Հարցե՛ր, որոնք լուծում են պահանջում . . .
ՀՀ-ում կա գրանցված շուրջ 120 000 օնլայն տաքսի ծառայությունների վարորդներ, որոնցից առնվազն 40 000 վարորդ օրեկան 10 ժամ աշխատում են և ամենակարևոր վճարում են ՀԱՐԿԵՐ
Այսպիսով մեր վարորդները իրենց աշխատածից նվազագույնը 16,5 % վճարում են «Yandex» ( իրականում գումարն ավելի շատ է ), 1,8-4% վճարում են «տաքսոպարկեր»-ին և ևս 4-5 % պետությանը հարկ։ Բնականաբար վճարած գումարներից հարկեր գեներացվում է նաև «Yandex»-ից և «տաքսոպարկեր»-ից և վճարված հարկերը իմ գնահատմամբ կազմում է շուրջ 12 %:
Արդյունքում վարորդները վճարում են հարկեր, բայց չեն հանդիսանում գրանված աշխատող և հետագայում բարձր թոշակ չեն ստանալու, ներկայումս չեն հանդիսանում Առողջության Համընդհանուր Ապահովագրության շահառու, այսինքն անվճար բուժ օգնություն չեն ստանում։
Հիմա հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից.
Նիկոլ Փաշինյան, չե՞ք կարծում, որ .
1. Չեք կարծում, որ նման կերպ «քերել» մեր ժողովրդին ու դիմացը ոչինչ չտալ արդար չի
2. Չե՞ք կարծում, որ պետք է վերանայվի «Yandex»-ի անարդար տոկոսադրույքը
3. Չե՞ք կարծում, որ հարկ վճարողը պետք է օգտվի Առողջության Համընդհանուր Ապահովագրության հիմնադրամից
Նիկոլ Փաշինյան կարո՞ղ եք տալ բացատրություն․ վարորդների բեռը «Yandex»-ը 0%-ից դարձրել է 16,5%․․․ սրա հովանավորը ո՞վ է . . .
Օնլայն վարորդների իրավունքները պե՛տք է վերականգնվի և պե՛տք է պաշտպանված լինի . . .


