Խուզարկում են ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակը և Նարեկ Կարապետյանի տունը․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
ՀԷՑ–ում անհետաձգելի քննչական գործողություններն ավարտվել են․ Ուժայինները լքեցին շենքը, ՀԷՑ–ի աշխատակիցները մտան գրասենյակ։
37 թուղթ են վերցրել․ Նարեկ Կարապետյանը՝ խուզարկության մասին
«Մեր ամենօրյա աշխատանքին առնչվող 37 հատ թուղթ են վերցրել։ Ճիշտն ասած, գործի հետ կապված խորքային տվյալներ չունենք, թե ինչ գործի շրջանակներում է, բայց մենք սպասում ենք, որ վաղ թե ուշ ինչ-որ գործի հետ կապված աշխատանք տանելու են»:
ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահն ասաց, որ այս պահին դատավարական որևէ կարգավիճակ չունի, բայց կարծում է՝ դա օրերի հարց է, քանի որ իրավապահները «լավ ձգտում ունեն»։
«Երբ որ Փաշինյանը բոլորին հավաքում էր ՍԴ-ն շրջափակելու, իր հավաքներին դասախոսներ, ուսուցիչներ էին մասնակցում, ինքը նրանց հանե՞լ է գործից, ինչի՞ պետք է ՀԷՑ-ի աշխատողներին հանի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի աշխատակիցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: «Անպայման պետք է Ալիևին աջակցե՞նք, որ մեզ պահեն ու չհանեն։ Կարծիք հայտնելու համա՞ր պետք է գործից հանեն, ուրեմն թող հանեն, ես դրա համար կարծիք չեմ փոխելու»,- նշեց աշխատակիցը։ *** |
«Օրենքով արգելված կամ այսպես ասած ապացույց հանդիսացող ոչ մի բան չի հայտանաբերվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ |
***
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ կից գրելով․ «ՀԷՑ-ի վրա հարձակումը պարալիզացրել է աշխատանքները»։ |
***
***
Կադրերում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներ են, ովքեր «անհետաձգելի քննչական գործողություններ» են իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում
Վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են սկսել ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում: Ըստ լրատվամիջոցների՝ նրանք թույլ չեն տալիս աշխատակիցներին մտնել ներս: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: |
***
«Մենք սպասում էինք այս ամենին։ Պարզ են իրենց բոլոր քայլերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի եղբորորդի, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Նա հայտնեց, որ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչի հետ է կապված իր տան խուզարկությունը։ «Երևի հավաքի հետ կապված հարց է։ Մենք սպասում էինք, որ մի բան պետք է լիներ։ Ամենայն հավանականությամբ ագրեսիան ավելացել է հավաքից հետո։ 90 տոկոսով կարծում եմ, որ ձերբակալության որոշում կլինի, չգիտեմ ինչի հմարա, բայց մի բան կգտնեն։ Սա նոր թեմա է, լավ աշխատել են, որ նոր թեմա գտնեն»,- ասաց Նարեկ Կարապետյանը։ Նա հայտնեց նաև, որ իր տան խուզարկության արդյունքում գտել են 2 գլխարկ, 1 լուսանկարների կրիչ և 4 հատ Այֆոնի գումար։ Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություն էր իրականացվում Նարեկ Կարապետյանի տանը։ *** |
ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ խոսնակ
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,– հայտնել է Կիմա Ավդալյանը:
***
Իրավապահները Նարեկ Կարապետյանին տարել են ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակ, որտեղ ՔԿ–ն այս պահին անհետաձգելի գործողություններ է իրականացնում։
Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն և այս պահին խուզարկություն են իրականացնում այնտեղ: