▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր պայթյուն Հրազդան քաղաքում. վիրավորները տեղափոխվել են Երևան. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժնի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոններ ահազանգ է ստացվել , որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել նաև Հրազդանի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր նշված բնակարանից պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանի բնակիչ, 21-ամյա Սարմեն Հակոբյանին և նշված բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 68-ամյա Էլզա Մանուչարյանին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներին տեղափոխել են Երևան` Այրվածքաբանական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more