▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար` Արագածոտնի մարզում. կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Բազմաբերդ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 
 
Մահացածներին փրկարարները պատգարակներով մոտեցրել են դիատարներին: 
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more