▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծի ենթարկել և փորձել խեղդել նրան

Ապրիլի 17-ին, ժամը 23։42-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի տղա հարձակվել է քաղաքացու վրա և նրան ծեծի ենթարկել։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

«Օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին ՌԴ քաղաքացի 30-ամյա Դարինա Ս․-ն հայտնել է, որ իրեն ծանոթ տղան հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել և փորձել խեղդել իրեն: 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ կասկածյալը մարզերից մեկի  բնակիչ 20-ամյա Գևորգ Ա․-ն է, ում հայտնաբերելու համար միջոցառումներ են ձեռնարկվում։Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more