▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խելագար գիտնականների 5 խելահեղ նախագծեր ու ծրագրեր

 5  Մշակաբույսերի ոչնչացման սունկը՝ որպես զենք

madscience2

«Magnaporthe grisea»-ը սունկ է, որը կործանարար ազդեցություն է թողնում աշխարհի երկու ամենախոշոր մշակաբույսերի՝ բրնձի և հացահատիկի վրա։ Չափազանց վարակիչ այս սունկը մեկ գիշերվա ընթացքում կարող է տարածվել ամբողջ դաշտով մեկ, և կախված պայմաններից՝ բերքի կորուստը կարող է մինչև 50 տոկոսով կրճատվել։ Այս սունկը կարելի է գտնել աշխարհի 85 երկրներում, և գիտնականները դեռևս միջոցներ են փնտրում դրա դեմ պայքարելու համար։

Իսկ Ամերիկան, մյուս կողմից, ցանկանում էր այս սունկը որպես զենք օգտագործել։ Գաղափարը կայանում էր նրանում, որ այս սնկով պետք է վարակվեր ոռոգման ջուրը, որն իր հերթին պետք է վարակեր թշնամու կողմից աճեցրած մշակաբույսերն ու սովի մատներ նրանց։ Բարեբախտաբար, 1960թ.-ին ԱՄՆ-ն այս ծրագիը չեղարկեց։

 4  Տեկտոնական զենք

Taiwan Earthquake Kills Thousands

«Շրջակա միջավայրի մոդիֆիկացիայի կոնվենցիան» միջազգային պայմանագիր է, որն արգելում է ռազմական նպատակներով բնության մոդիֆիկացիան։ Ինչևէ, դա չկանգնեցրեց Սովետական Միությանը 1987-1992թթ.-ին խախտել այն նույն պայմանագիրը, որի տակ նրանք նույնպես ստորագրել էին։ «Մոսկվա» թերթի համաձայն՝ Սովետական Միությունը ստորգետնյա միջուկային զենքերի միջոցով փորձ է կատարել արհեստական երկրաշարժեր ստեղծել՝ շարժելով Երկրի տեկտոնական շերտերը։
Սովետական Միությունը ժխտում է այս պնդումը, և բավականաչափ փաստեր չկան, որոնք կապացուցեն, որ նման գիտափորձեր են կատարվել, սակայն տեսություններն այն մասին, թե որքան զենք ու ինչպես է օգտագործվել, դեռևս շարունակվում են պտտվել։

 3  Նավթ խժռող բակտերիա

1970-ականներին «General Electric»-ի աշխատակից Անանդա Չակրաբարտին աշխատում էր նավթային թափոնների հետևանքով առաջացած էկոլոգիական ու տնտեսական աղետների լուծումը գտնելու խնդրի շուրջ։ Իսկ նրա գտած լուծումը «pseudomonas putida»-ն էր. բակտերիայի նոր տեսակ, որը մաքրում է թափոնները նավթը խժռելու միջոցով։ Կարող է խելահեղ հնչել, սակայն բնության մեջ գոյություն ունեն նավթն ուտող 4 տեսակի բակտերիաներ։ Սակայն երբ դրանք միասին են հայտնվում նավթի որոշակի չափաբաժնի մեջ, դրանք սկսում են մրցել միմյանց  հետ, ինչը կտրուկ նվազեցնում է հում նավթի չափաբաժինը մաքրելու նրանց ընդունակությունը։

Անանդայի բակտերիան իրենից ներկայացնում էր այս տեսակների կուլմինացիան։ Նավթային թափոնների մեջ ընկնելով՝ այն ավելի արագ է խժռում ու մարսում նավթը։ Անանդան ու «General Electric»-ն անհանգստացան այս նորարարության հետագա հետևանքներից ու ազդեցությունից և դադարեցրեցին դրա ստեղծման ու բազմացման աշխատանքները։

 2  Ժանտախտը՝ որպես զենք

madscience3

Ժանտախտը մարդկության պատմության մեջ ամենասարսափելի համաճարակն էր, որի արդյունքում Եվրոպայի գրեթե կեսն անհետացավ 14-րդ դարում։ Սովետական Միությունը, պատմական այդ մղձավանջից ոգեշնչված, որոշեց օգտագործել այն որպես զենք։ 1992թ.-ին դասալիքները բացահայտել են, որ Սովետական Միությունում կենսաբանական զենքեր են ստեղծվել, այդ թվում ժանտախտի, ծաղիկի և սիբիրախտի։ Սովետական Միության փլուզման հետ ծրագիրն ու դրա վրա աշխատող գիտնականները մնացին պատմության մեջ։

 1  Նախագիծ «Փոկ»

madscience4

Երբ մտածում ես, որ աշխարհի երկրները կարող են խոշոր աղետների ստեղծման պատճառ դառնալ, Նոր Զելանդիան երբեք չի անցնում մտքովդ, սակայն երկրորդ աշխարհամարտի տարիներին այս երկիրը համագործակցում էր ԱՄՆ-ի հետ արհեստական ցունամի ստեղծելու նախագծի շուրջ։ «Փոկ նախագիծ» կեղծանվան տակ այս երկրները ստորջրյա պայթյունների փորձերով ցանկանում էին արհեստականորեն ցունամի առաջացնելու միջոց գտնել։ 1945թ.-ին՝ ընդամենը 1 տարվա հետազոտական փորձերից հետո, Միացյալ Նահանգները դադարեցրեց ծրագրին իր մասնակցությունը։ Նոր Զելանդիան որոշեց շարունակել հետազոտությունը մինչև 50-ականներ, իսկ գաղտնազերծված փաստաթղթերի մեջ նշվում էր, որ հինգ տարիների ընթացքում 3500 պայթուցիկներ են օգտագործվել Օքլենդի ափերին։ Գիտափորձերը ձախողվեցին. պայթուցիկները բավականաչափ ուժգին չէին ցունամի առաջացնելու համար։ Ի վերջո նախագիծը դադարեցվեց։

 

Աղբյուրը՝ Blognews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more