Խարկովում 20-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկել անցորդներին. կա 6 զոհ, 11 վիրավոր, որոնց մեկը հղի կին է. տեսանյութ
Հոկտեմբերի 18-ի երեկոյան Ուկրաինայի Խարկով քաղաքի Սումսկի եւ Մեչնիկովի փակուղի փողոցների խաչմերուկում 20-ամյա աղջիկն իր Lexus մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անցորդներին: Միջադեպի հետևանքով մահացել է 5, վիրավորվել`6 մարդ, որոնցից մեկը հղի կին է:
Պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 20:45-ին: «Lexus»-ը վարորդը ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց մեջ, ովքեր սպասում էին լուսացույցի կանաչ գույնին: Մեղավորը հոր ավտոմեքենան էր վարում:
20-ամյա աղջիկը ձերբակալվել է;
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ այդ մեքենան բազմիցս աչքի է ընկել՝ պարբերաբար խախտելով երթևեկության կանոնները։
Համացանցում հայտնվել է սարսափելի վրաերթի տեսանյութը: