Խաչատուր Սուքիասյանի բիզնեսին էսքան տարի աջակցել ենք, հիմա մեզ հանում են, մեծ կանայք որտե՞ղ աշխատեն․․․Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Երևանում «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են անում. պատճառն այն է, որ տոնավաճառն ուզում են փակել
Տոնավաճառը պատկանում է իշխանամետ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, նրանք ուզում են այն դարձնել ֆուդկորտ, զվարճանքի կենտրոն։ Տաղավարները վարձակալող տասնյակ վաճառողներն ասում են, որ իրենք կմնան առանց եկամտի։
***
|
«Ռոսսիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց վերջնաժամկետ են տվել՝ իրենց զբաղեցրած առևտրային տարածքները լքելու համար: Հասարակական-Քաղաքական գործիչ Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր. «Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ռոսսիա» տոնավաճառում գործող հազարավոր վարձակալներ կանգնած են լուրջ սոցիալական աղետի առաջ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տոնավաճառի տարածքներում աշխատողներին այսօր տրվել է վերջնաժամկետ մինչև մարտի 15-ը՝ տարիներ շարունակ զբաղեցրած իրենց առևտրային տարածքները ազատելու համար։ |
Մանրամասները՝ տեսանյութերում․
|
«Նորմալ չի այսքան մարդու անգործ թողնել: 30 տարուց ավել մարդիկ այստեղ տեղ են դրել աշխատում են: Թող վերանորոգեն, բայց վերանորոգելուց հետո գոնե այս մարդիկ իրանց տեղերը ունենան: Արդյո՞ք արժի 3-4 բրենդի համար այսքան ժողովրդի թողնել անգործ»,- «Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցների ակցիայի ժամանակ ասել է առևտրականներից մեկը՝ հավելելով. «Սա էլ ա Խաչատուր Սուքիասյանինը: Այսքան տարի մենք զարգացրել ենք նրա բիզնեսը»: |
|
«Խնդիրը նրանում է, որ սրահն ուզում են տալ մի քանի բրենդի, իսկ այսքան մարդ մնում է առանց գործի», այսօր «Ռոսսիա Մոլ»-ի աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ ասաց առևտրականներից մեկը։ «Մարդիկ վարկերի տակ են, փողեր են դրել այս գործում, մենք համաձայն ենք, թող վերանորոգեն՝ մեկ ամիս կսպասենք, թող վարձի գինն էլ միքիչ ավել լինի, բուտիկներ սարքեն ու տան նույն այս մարդկանց։ 30 տարի մարդիկ այստեղ աշխատել են, ինչ պայմաններում ասես, որ չեն աշխատել՝ վերևից ջուր է կաթացել, ապրանք է փչացել, ցրտին, տաքին՝ առանց կանդիցիոներ, հիմա էլ թող սարքեն ու ժողովրդին տեղավորեն»,- ավելացրեց աշխատակիցը։ *** «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները ստորագրահավաք են անում` պահանջով, որ վերանորոգումից հետո տաղավարները կրկին իրանց տան. աշխատակիցներից մեկը նշեց, որ նաև պահանջում են մեկ տարի ժամանակ տրամադրեն իրենց, որ ներկրված ապրանքի հարցը լուծեն։ Աշխատակիցներից ոմանք այս պահին ներսում տոնավաճառի ղեկավարության հետ քննարկման են մասնակցում։ Բայց զուգահեռ պարբերաբար գալիս համոզում են, որ աշխատակիցները ներս մտնեն։ |


