▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես եմ պարոն Ծառուկյանին ասել՝ ամոթ է, գործարանի մուտքը ոնց որ գոմ լինի, գոնե կարգի բերեք». Նիկոլ Փաշինյան

«Մեր պետության պատմությունը ցույց է տվել, որ օլիգախիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում: Եթե կա բարեգործության հարց, թող «բարեգործները» չթալանեին ժողովրդից», ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյնին: Նա ընդգծել է. «Նշանակում է՝ իրենք բավարար չափով փող հարկված չեն և բավարար չփով թալանվծ միջոցներ դեռ ունեն, որ դա կարողանում են անել: Պետք է իրենց բերել այն վիճակի, որ իրենք դա չկարողանան անել, և մենք դա անելու ենք»:

«Ես ցնցված եմ, որովհետև լուրերով նայում եմ «Արարատցեմեն»-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները, վերևից գործարանից կադրեր են ցույց տալիս, դա 21-րդ դարի գործարան ա՞: Դա ավար ա ընդամենը, թալանի օբյեկտ ա: Միլիարդներ են տարել: Ես եմ 2 տարի առաջ պարոն Ծառուկյանին ասել՝ ամոթ ա, մուտքը ոնց որ գոմ լինի, գոնե կարաք երկու կոպեկ փող դնեք, մի քիչ կարգի բերեք»,-ավելացրել է նա:

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

«Օրերս մտահոգիչ տեղեկություն ստացվեց հայ գերիների առողջական վիճակի հետ կապված․ դուք ի՞նչ տեղեկություններ ունեք, ի՞նչ աշխատանք է տարվում այս ուղղությամբ։ Եթե ասեք, որ խաղաղություն է հաստատված, դրա համար չեք բարձրաձայնում այդ հարցերը՝ այլ ճանապարհներով եք փորձում լուծել հարցերը, ուզում եմ հասկանալ․ ինչպե՞ս է հաստատված խաղաղությունը, եթե Հայաստանի օկուպացված տարածքները շարունակվում են մնալ Ադրբեջանի ենթակայության տակ, իսկ հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Սահամազատման թեմային բազմիցս եմ անդրադարձել, գերիների հետ կապված՝ մեր պետական ինստիտուտներն ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտեն, և որտեղ հնարավոր է աջակցություն ցուցաբերել` աջակցություն ցուցաբերեն։ Էլի ուզում եմ պատասխանատու ձևով ասել, որ մշտական ռեժիմով աշխատանք է տարվում այդ խնդիրը լուծելու համար և մեր նախկին փորձը ցույց է տվել, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ արվում է լուռ ու կոնֆիդենցիալ, որը հիմա էլ արվում է»,- ի պատասխան ասաց Փաշինյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more