▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

WikiLeaks-ի սկանդալային բացահայտումը Իրանի և Թուրքիայի վերաբերյալ

 

Հանրահայտ «WikiLeaks» կայքը, հրապարակելով Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության  մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոշ բացահայտումներ է արել թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ:
Թուրքական «internethaber» լրատվամիջոցը,  հղում անելով  «WikiLeaks»-ին, նշում է, որ Իրանը Թուրքիային նախազգուշացրել է, որ եթե Թուրքիան միջամտի Սիրիայի ներքին գործերին, ապա կդառնա իրանական հրթիռների թիրախ:
«WikiԼeaks»-ի հրապարակած մի շարք փաստաթղթերից պարզվել է, որ  Թեհրանում գտնվող  Սաուդյան Արաբիայի դեսպանատունը, նամակ հղելով Սաուդյան Արաբիայի  արտաքին գործերի նախարարությանը, տեղեկացրել էր, որ իրանական մամուլը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էր ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականությունը կրկնելու և իրականացնելու մեջ:
Թեհրանում գտնվող Սաուդյան Արաբիայի դեսպանատան պատրաստած զեկույցի համաձայն` Իրանը բազմիցս կոչ է արել, որ Թուրքիան հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելու մտադրությունից:
Հավելենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում հայտնվել էր «WikiLeaks»-ի կողմից հրապարակված մի փաստաուղթ, որով  Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձերք էին բերել համաձայնություն՝ միասնական ուժերով տապալելու Ասադի վարչակազմը Սիրիայում: Կայքը մինչև այժմ հրապարակել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության ավելի քան 60 հազար գաղտնի փաստաթուղթ:

ermenihaber-ը գրում է.Հանրահայտ «WikiLeaks» կայքը, հրապարակելով Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության  մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոշ բացահայտումներ է արել թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ: Թուրքական «internethaber» լրատվամիջոցը,  հղում անելով  «WikiLeaks»-ին, նշում է, որ Իրանը Թուրքիային նախազգուշացրել է, որ եթե Թուրքիան միջամտի Սիրիայի ներքին գործերին, ապա կդառնա իրանական հրթիռների թիրախ:

«WikiԼeaks»-ի հրապարակած մի շարք փաստաթղթերից պարզվել է, որ  Թեհրանում գտնվող  Սաուդյան Արաբիայի դեսպանատունը, նամակ հղելով Սաուդյան Արաբիայի  արտաքին գործերի նախարարությանը, տեղեկացրել էր, որ իրանական մամուլը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էր ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականությունը կրկնելու և իրականացնելու մեջ:

Թեհրանում գտնվող Սաուդյան Արաբիայի դեսպանատան պատրաստած զեկույցի համաձայն` Իրանը բազմիցս կոչ է արել, որ Թուրքիան հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելու մտադրությունից:Հավելենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում հայտնվել էր «WikiLeaks»-ի կողմից հրապարակված մի փաստաուղթ, որով  Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձերք էին բերել համաձայնություն՝ միասնական ուժերով տապալելու Ասադի վարչակազմը Սիրիայում: Կայքը մինչև այժմ հրապարակել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության ավելի քան 60 հազար գաղտնի փաստաթուղթ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more