Թարմացված․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և իր վարորդը վթարից հետո անհրաժեշտ բուժօգնություն են ստացել և նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։ «Տեղեկացնում ենք, որ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով Հայաստանում ՌԴ դեսպանի ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ ՌԴ դեսպան Ս.Պ. Կոպիրկինը և վարորդը ստացել են թեթև վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- նշված է հաղորդագրության մեջ։ |
***
Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանում ավտովթարի ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Դիտեք նաև՝ |