Հոկտեմբերի 1-ին Վրաստանում հրազենային վնասվածքի հետևանքով մեկուկես տարեկան երեխա է մահացել"
Ինչպես հաղորդում է Time.com-ը, երեխան գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, իսկ երկու ժամ անց մահացել է տեղական հիվանդանոցում: Ոստիկանությունը ենթադրում է, որ երեխայի ավագ եղբայրը վերցրել է ատրճանակն ու պատահաբար կրակել նրա վրա:
«Այդ պահին սենյակում մեծահասակներ են եղել, սակայն ուշադրություն չեն դարձրել, թե ինչ է կատարվում: Նրանք չեն տեսել, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը», - նծված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ ողբերգության պատճառը 45 տրամաչափի ատրճանակն է եղել, սակայն չի բացահայտել զենքի տիրոջ անունը:
Հավելենք, որ քրեական գործ դեռևս չի հարուցվել: