▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Винтаж»-ի և Smash-ի նոր երգը լսելով ու տեսահոլովակը տեսնելով` ցանկացա գնամ Երևանը տեսնեմ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

«Винтаж-ի և Smash-ի նոր երգը լսելով ու տեսահոլովակը տեսնելով՝ ես՝ Երևանում ապրելով, ցանկացա գնամ Երևանը տեսնեմ:
Ամեն Աստծու տարի մինիմում մի հատ «գլխավոր» տեսահոլովակ ու երգ ենք ունենում Երևանի մասին (դե չհաշված մնացած «աստղերի» երգերը): Ամեն անգամ այդ տեսահոլովակներում գովերգվում է Երևանը, նրա կանաչապատ տարածքներն ու նմանատիպ բաներ՝ վառ ու պայծառ գույներով (դե, իհարկե, բոլոր տեսահոլովակներում միայն ցուցադրվում է լավը... այդ առանձին ստատուսի թեմա է), բայց այդ բոլոր տեսահոլովակները տեսնելով միշտ մտքում ասել եմ. «Բա այս կամ այն վատ վիճակն ինչի չկա՞, ինչի է մենակ լավ տեղերը ցուցադրված», իսկ այս տեսահոլովակը տեսնելով, ես անձամբ ցանկացա գնամ այդ տեսահոլովակի Երևանը տեսնեմ: 
Ասեմ՝ ինչի ցանկացա. 
Երգով իրանք հրաշք ձևի ներկայացնում են Երևանը, բայց միևնույն ժամանակ տեսահոլովակում բոլորի համար թողնում են մտածելու տեղ, բոլորի համար թողնում են այս հարցը. «Բայց բան չհասկացա, չնայած սենց գովում են ու ոնց որ մյուս հանգիստը գնամ Երևանում անցկացնեմ, որ երգի բոլոր բառերը հասկանամ»: Իրականում շատ մեծ ինտրիգ են պահպանել ու միևնույն ժամանակ փորձել են ցուցադրել մի երկու ձգող կադր: 
Եսիմ, շատ սիրուն գործ էր արված, շատ սիրուն տեսահոլովակ էր ու միանշանակ հաղթեց Երևանի համար նկարահանված բոլոր տեսահոլովակներին՝ և' որակով, և' ինտրիգով, և' հետաքրքրությամբ, և' սցենարային հետաքրքիր լուծումով:

Հ.Գ. Հայ աղջիկ «աստղեր» տեսեք ու սովորեք՝ ոնց կարաս կիսատկլոր ու կարճ-մարճ շորերն էլ գեղեցիկ մատուցես»:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more