Երեկ` օգոստոսի 18-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 30 հասցեում վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ: Այս տեղեկությունը Asekose.am-ին հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Այլ մանրամասների ստանալու համար հորդորեցին դիմել Քննչական կոմիտե:
Shamshyan.com-ի տեղեկություններով` օգոստոի 18-ին ժամը 21:00-ի սահմաններում Շիրազի փողոցի թիվ 30 շենքի բակում մի խումբ անձանց կողմից տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Իսկ որոշ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին տեղեկություն են հայտնում, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ինքնությունը չպարզված 30-35 տարեկան մի տղամարդ:
Պարզվել է նաև, որ հիվանդանոց տեղափոխված անձը Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 18 շենքի 42 բնակարանի բնակիչ, 29-ամյա Գուրգեն Ավետիսյանն է, ով վնասվածքը ստացել է նշված շենքի մոտ: Բժիշկների հայտարարության համաձայն՝ վիրավորն իր վիճակի չէ հաղորդում տալու: