Արդեն տեղեկացրել ենք, որ ֆրանսիական սկանդալային Շարլի Հեբդո (Charlie Hebdo) պարբերականը վերջերս ներկայացրել էր Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող կործանված Airbus-321 օդանավի ծաղրանկարը, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Ռուսաստանում: Ավելին, ըստ որոշ քաղաքական և հասարակական գործիչների` դրանք կարող են փչացնել ռուս-ֆրանսիական հարաբերությունները: Չնայած այս ամենին` Շարլի Հեբդոն կործանված օդանավի վերաբերյալ նոր ծաղրանկար է ներկայացրել, ավելին` դա օգտագործել է որպես այս ամսվա շապիկ: Լուսանկարում պատկերված է օդանավի պոչը, որին հրթիռ է հարվածում` «Վթարը Սինայում. վերջապես պոռնո» մակագրությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի մի խումբ մահմեդականներ մուտք էին գործել ֆրանսիական Շարլի Հեբդո սկանդալային պարբերականի խմբագրություն ու գնդակահարել անձնակազմին, քանի որ վերջիններս ծաղրել էին Ղուրանը ու Մուհամեդ մարգարեին: