▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերելակում մնացած հարսն ու փեսան հարսանեկան սելֆիներ են արել

ԱՄՆ-ում հարսն ու փեսան՝ Լիզ Քոուպլենդն ու Հարրի Սթեյնը, իրենց ընկերների ու հարազատների հետ  մնացել են վերելակում: Դեպքը տեղի է ունեցել հարսանիքից մի քանի րոպե առաջ:

Չնայած անհարմար դրության մեջ հայտնվելուն՝ նրանք վերելակում անմոռանալի հարսանեկան լուսանկարներ են արել խուճապի մատնվելու փոխարեն:

20 րոպե անց դեպքի վայր են ժամանել Ալեքսանդրիայի հրշեջ դեպարտամենտի աշխատակիցները և  ազատել են հարսին, փեսային և հյուրերին։ 

Արդյունքում Քոուպլենդն ու Սթեյնը մի քիչ ուշացել են սեփական հարսանիքից։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more