Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Վազգենի էս մի պատմությունը չէի լսել...
«Հայտնի պատմություն կա՝ տարիներ առաջ մեկն արտասահմանից եկել էր Երևան և փորձում էր ինքնարժեքից էժան՝ կաշառք տալով ռազմավարական նշանակության ձեռնարկություն գնել: Բարձրագույն պաշտոնյաների էր հանդիպում: Լուրը Վազգեն Սարգսյանին հասավ, բոլոր հանգամանքները պարզելուց հետո հարցրեց նրանց հանդիպման վայրն ու ժամը:
Գնորդը, այդ երկրի դեսպանը դեռ հյուրանոցի դռանը կանգնած էին: Վազգենը եկավ, մեքենայից իջավ ու հարցրեց՝ ո՞ր մեկն է, մի շրխկան ապտակ հասցրեց ու առանց մի բառի հեռացավ: Վերջ, որբի գլուխ չի էս երկիրը, որ գաս, կաշառք տաս ու աչքդ տեսածը կես գնով տանես: Երկրում այսօր տեր չի մնացել, որ ասի՝ էս ո՞ւր ենք հասել...»: