«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում է: Նա շատ ծանր հուզական վիճակում է: Ընկերները փորձում են իրեն հանգստացնել: Շուշանյանը մի որոշ ժամանակ նույնիսկ արտասվեց: Նրա ընկերներն էլ, համախոհներն էլ լացում էին: Շուշանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատասխնատվության զգացում է այս վիճակում եւ ընկերները փորձում են սփոփել նրան, որ մեղավոր չէ ոչ մի բանում. իրենից ինչ հասնում էր, նա արեց խաղաղության համար: Նրան նաեւ մխիթարում էր Բագրատ սրբազանը: Մի փոքր հետո նա հանդես կգա հայտարարությամբ: Մաքսիմ Սարգսյանն էլ հենց նոր հայտարարեց. «Մեր պայքարը որոշ անձինք փորձում են օգտագործել այլ նպատակներով. թույլ չենք տալու»:
Վաղինակ Շուշանյանը շատ ծանր հուզական վիճակում է. նա նույնիսկ արտասվեց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more