▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարորդներ սթափվե՛ք, ամառ թե ձմեռ մեքենան նույն ժեշտի կտորն է, որին չի կարելի վստահել

Վարորդներ սթափվե՛ք, ամառ թե ձմեռ մեքենան նույն ժեշտի կտորն է, որին չի կարելի վստահել… Էս ինչ են անում հայ Շումախեռները արա, Գագիկ Շամշյանը ավելի շատա թարմացնում իրա լրատվությունը վատ նորությունով, քան ես գնում եմ ծխելու։
Տղերք սթափվեք, ամառա եկել չի նշանակում, որ մեքենան

ինքն իրեն տորմուզա տալու, որ խփելուց լինեք, չի նշանակում, որ արագություն բացեք ձեր մեքենան թևերա բացելու ու դառնա սամալյոտ…
Սթափվեք, ամառը չի նշանակում, որ դուք Շումախեռ եք, դուք նույնն եք ու ինչպես ձմեռը քշել չգիտեիք, տենց էլ հիմա չգիտեք…
Տղերք ամառը չի նշանակում, որ եթե քեֆի տեղն ես խմել ու նստել ավտոն ուրեմը խմածությունը ավելի քիչա զգացվում… դա նույն խմածություննա, որը ձմեռնա լինում, ամառը չի նշանակում, որ տենց խմած ընտանիքիդ մեքենան ես դնում ու քշում ուրեմը իրանք ապահովագրված են վտանգից…
Սթափվեք վարորդներ, ամառը թե ձմեռը ամեն ինչ նույննա ու կապ չունի տարվա եղանակը, ուշադիր եղեք, չոր ասֆալտ մի տեսեք ու ոտներդ սեղմեք գազին, խմած մի նստեք ղեկին, զգույշ եղեք… նենց արեք Շամշյանը գրելու բան չունենա, թե չէ մտածում եք, թե ամառա ուրեմը դուք անձեռնմխելի եք ու ձեր նմանը չկա, ոչ այդպես չի, փողով առած պռավան մնումա փողով առած պռավա, քշել չիմացողը մնումա քշել չիմացող, ալկաշ շոֆերն էլ մնումա ալկաշ շոֆեր…
Սթափվեք ու մտածեք ոչ միայն ձեր այլև ձեր ուղևորների ապագայի մասին ու միշտ հիշեք մեքենան ժեշտի կտորա, որին ոչ ամառը կարելի է վստահել ոչ ձմեռը ու նաև էն, որ հնարավոր չի խմած ավելի լավ քշեք քան օյաղ…

 Անկախ Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more